jkjhkjhkj

26-06-2024 12:37 397

📌Եվս 15 օր՝ 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու համար
Ավարտին է մոտենում մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունները 50 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչով մարելու հնարավորությունից օգտվելու ժամկետը։
✔️Հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում 103 095 քաղաքացի 266 826 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 1 134 450 469 դրամ:
✔️Ինչ վերաբերում է հարկադիր կատարման փուլում գտնվող պարտավորություններին, ապա բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում կարճված 156 668 կատարողական վարույթով բռնագանձվել է 646 979 923 դրամ:
📌Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 8-ը 50 տոկոս բոնուսային բաղադրիչով կարող եք մարել թե՛ հարկադիր կատարման փուլում գտնվող, թե՛ չգտնվող պարտավորությունները։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր