jkjhkjhkj

26-06-2024 13:50 286

Մայիսի 26-ի ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևներից հետո առաջացել էին հեղեղումներ, որոնց արդյունքում տուժել էին մի շարք բնակավայրեր: Տուժած բնակավայրերը հայտարարվել են աղետի գոտի:

Աղետի հետևանքները վերացնելու համար Evocabank-ը նվիրաբերել է 20 մլն դրամ՝ ջրհեղեղից տուժած անհատներին և ընտանիքներին օգնություն ցուցաբերելու և բնակավայրերին պատճառված վնասների վերականգնման նպատակով։

Evocabank-ը շարունակաբար աջակցություն է ցուցաբերում հանրության տարբեր խմբերին և հասարակական նախաձեռնություններին, որն էլ հանդիսանում է Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն մասը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր