Եվրահանձնաժողովը (ԵՀ) հավանություն է տվել Կիևին 4,2 միլիարդ եվրոյի չափով բյուջետային օգնության նոր տրանշի հատկացմանը՝ Ուկրաինայի համար Հիմնադրամի շրջանակներում։ Այս մասին X-ում հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը
«Եվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինայի համար 4,2 միլիարդ եվրոյի նոր տրանշը Ուկրաինայի համար Հիմնադրամի շրջանակներում», – գրել է նա:
Ֆոն դեր Լայենը նշել է, որ հաշվի առնելով այս գումարը՝ ԵՄ-ից Ուկրաինայի բյուջեի ֆինանսավորման ընդհանուր գումարը կհասնի 12 մլրդ եվրոյի, որը համապատասխանում է ամսական 2 մլրդ եվրոյի, քանի որ ծրագիրը սկսել է իրագործվել հունվարի 1-ից։
Այս հիմնադրամի միջոցների մեկ երրորդը հատկացվում է դրամաշնորհների, երկու երրորդը՝ վարկերի տեսքով։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով