jkjhkjhkj

09-08-2024 13:43 51

📌 Օգոստոսի 8-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
🔹 75 մլն եվրո ծավալով բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:
🔹 Քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության ծրագրի շրջանակը ներառում է բարեփոխումների հետևյալ ոլորտային ուղղությունները.
📍 հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը,
📍 պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները,
📍 պետական գնումների համակարգի արդիականացումը,
📍 կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը,
📍 կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը,
📍 ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը,
📍 կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր