📌 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգոստոսի 13-ին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ 2024թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ընթացքը:
🔹 Ներկայացվել է բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվություն՝ անդրադառնալով 2024թ. մակրոտնտեսական ընթացիկ զարգացումներին, պետական բյուջեի արդյունավետ իրականացման հիմքերին և պլանավորման աշխատանքների բարելավման ուղղություններին:
🔹 Ինչպես նաև անդրադարձ է կատարվել պետական բյուջեի վերաբաշխումների և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացումների վերաբերյալ նախագծերին:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով