jkjhkjhkj

15-08-2024 13:21 27

Նախագծով աջակցություն է տրամադրվում աղետի գոտում ոչնչացած կամ անկած գյուղատնտեսական կենդանիների համար, ինչպես նաև ոչնչացված կամ կորսված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների համար: Այս մասին կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքով տնտեսվարողներին աջակցություն տրամադրելուն, ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

 «Նախագծով աջակցություն է տրամադրվում համայնքի տնտեսությունների գրքերում հաշվառված, խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում նաև «anipas» էլեկտրոնային համակարգի տվյալների հետ համադրված կենդանիների համար գնահատված արժեքի 100 տոկոսի չափով: Օրինակ՝ մեկ գլխի համար ցուլ՝ 650,000 դրամ, կով՝ 550,000 դրամ, հորթ՝ 110,000 դրամ, խոզ՝ 100,000 դրամ, խոճկոր՝ 400,000 դրամ, ոչխար և այծ՝ 50,000 դրամ, գառ՝ 40,000 դրամ: Մեկ հատի համար՝ ձի՝ 350,000 դրամ, ավանակ՝ 80,000 դրամ, ճագար՝ 3,000 դրամ, հավ՝ 2,500 դրամ, բադ՝ 4,000 դրամ, սագ 5,000 դրամ, հնդկահավ՝ 7,000 դրամ, մեղվափեթակ՝ 60,000 դրամ, ծիածանափայլ իշխանի մայրական կազմ՝ մեկ հատը՝ 2,400»,- ասաց նախարարը:

Պապոյանը նշեց նաև, որ համայնքային տնտեսությունների գրքերում չհաշվառված կենդանիների դեպքում փոխհատուցում տրվելու է գնահատված արժեքի 50 տոկոսի չափով՝ բացառությամբ խոշոր եղջերավոր կենդանիների ու ծիածանափայլ իշխանի մայրական կազմի:

«Այս դեպքում խոզը 100,000-ի փոխարեն կլինի 50,000 դրամ, խոճկորը՝ 20,000 դրամ ու այսպես շարունակ: Ամեն տնամերձ հողամասի համար, անշարժ գույքի սեփականության վկայականի դեպքում, տրվելու է 150,000 դրամ՝ միանվագ եղանակով: Գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա պտղատու ծառեր, հատապտղի թփեր մշակված լինելու ու ցանքեր իրականացնելու դեպքում անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխհատուցում տրվելու է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով: Գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա պտղատու ծառեր, հատապտղի թփեր մշակված լինելու ու ցանքեր իրականացնելու դեպքում փոխհատուցում տրվելու է գնահատված արժեքի 30 տոկոսի չափով»,- ասաց նա:

Պապոյանն ընդգծեց, որ աջակցություն ստանալու համար շահառուն մինչև սեպտեմբերի 6-ը պետք է դիմի համայնք՝ նշելով, թե կարգի ո՞ր կետի համապատասխան է համարվում տուժած ու ներկայացնում կորստի մասին տեղեկատվություն:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր