jkjhkjhkj

16-08-2024 12:01 31

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գերմանական GmbH Architects and Engineers ընկերությունն արդեն  ներկայացրել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի շուրջ 450 էջանոց նախագծային փաթեթը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում ներկայացնելով գլխավոր հատակագծի նախագծային փաթեթը՝ ֆունդամենտալ է համարել կատարված աշխատանքը։«Ընդհուպ՝ վերլուծված են, թե քամիներն ինչ ուղղությամբ են փչում, որ հարթակից ինչ տեսարան պետք է բացվի, ինչպիսի բուսականություն պետք է լինի և որ շերտի բուսականությունն ինչ գործառույթ պետք է իրականացնի»,-մանրամասնել է Փաշինյանն՝ իր ուրախությունը հայտնելով, որ ի դեմս «Ակադեմիական քաղաք»-ի՝  նման մշակույթ է արմատավորվում հայաստանյան իրականության մեջ։  

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր