📌 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգոստոսի 23-ին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գնումների օրենքի փոփոխությունների կոնցեպտը:
🔷 Ելնելով գնումների համակարգում ավելի ճկուն կարգավորումներ ունենալու անհրաժեշտությունից՝ քննարկվել են մրցակցային գնման ձևաչափերը, պայմանագրի դադարեցման, շահերի բախման գործընթացները, մեկ անձից գնման հիմքերը, գնումների գործընթացի կարգավորումը և մի շարք այլ առանցքային թեմաներ:
🔷 Կարևորվել է էլեկտրոնային նոր համակարգի ներդրումը, ինչպես նաև համակարգում արհեստական բանականության գործիքների օգտագործման հնարավորությունը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով