Ադրբեջանն ու Ուզբեկստանը նախագիծ են իրականացնում Ստեփանակերտ քաղաքում՝ թեթև արդյունաբերության ձեռնարկություն ստեղծելու համար։ Այս մասին Տաշքենդում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Կցանկանայի առանձնացնել միայն մեկ նախագիծ, խոսքը նոր թեթև արդյունաբերության ձեռնարկության ստեղծումն է, սա մեր ժողովուրդների եղբայրության և բարեկամության ևս մեկ խորհրդանիշ է»,-ասել է Ալիևը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ զգացել է ուզբեկ ժողովրդի եղբայրական աջակցությունը։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով