Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում գործելու են նոր կարգավորումներ․ ՀՀ տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար պարտադիր է միանալ ՊԵԿ էլեկտրոնային համակարգին և տրամադրել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
«Օրենսդրական նոր փոփոխությունների համաձայն՝ տաքսի ծառայության ո՞ր տեսակն ինչպե՞ս պետք է կազմակերպի իր գործունեությունը․ քայլերի հաջորդականությունը կգտնեք տեղեկատվական հոլովակում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով