ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում բյուջետային գործընթացի համակարգման վարչության և ոլորտում ակտիվ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև: Հանդիպման նպատակն էր ծանոթացնել վերջիններիս այն լրացումներին և փոփոխություններին, որոնք նախատեսվում են իրականացվել 2024 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատող ՀՀ կառավարության N 1890-ն որոշման մեջ:
Հրավիրված կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացել են նախագծով առաջարկվող նոր դրույթներին և նախատեսվող կարգավորումների հիմնավորումներին: Քննարկման շրջանակներում մասնակիցները հնարավորություն են ունեցել ոլորտի մասնագետներից ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով