jkjhkjhkj

17-04-2025 09:45 560

Կարծում եմ՝ դրանք եզակի դեպքեր են, բայց շատ մոտ ապագայում կունենանք թվային գործիքներ: Հիմա գերատեսչությունը տեխնիկական առաջադրանքի մշակման փուլում է:

Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի դիտարկմանը, թե նոտարական գործարքները հաճախ ձգձգվում են, երկար են տևում:

«Ապագայում մեր քաղաքացիները հնարավորություն կունենան հեռավար կարգով կնքել նոտարական գործարքներ, այսինքն՝ մենք անում ենք ամեն ինչ՝ միտված մեր քաղաքացիների կյանքի հեշտացմանը»,- ասաց նա:

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր