jkjhkjhkj

21-04-2025 09:00 510

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում այսօր տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, որի ընթացքում Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հրամանով` նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մուշեղ Բաբայանը բարեխիղճ և արդյունավետ ծառայության, ինչպես նաև օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար պարգևատրվել է հուշանվերով՝ ձեռքի ժամացույցով:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը շնորհակալություն է հայտնել Մուշեղ Բաբայանին երկարամյա ծառայության ընթացքում ցուցաբերած բարձր պատասխանատվության, նվիրված ու սրտացավ աշխատանքի համար, կարևորել վերջինիս ներդրումը կառույցի կայացման գործում՝ նրան մաղթելով նորանոր հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր