Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2021 թվականից առ այսօր, Հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող 152 հայցադիմումներով արգելանք է դրվել շուրջ 1500 անշարժ գույքի, 290 շարժական գույքի, 400 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքի, 540 միլիարդ դրամի վրա:
✅ 152 հայցադիմումներով ընդհանուր հայցագինը գերազանցում է շուրջ 600 միլիարդ դրամը:
🇦🇲🇦🇲🇦🇲 5 հայցադիմումների վերաբերյալ կայացվել են դատական ակտեր, որոնք դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել՝ բողոքարկվել են ինչպես Գլխավոր դատախազության, այնպես էլ պատասխանողների կողմից:
🇦🇲🇦🇲🇦🇲 2023-2024 թվականների ընթացքում Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքել է հաշտության 8 համաձայնություն, որոնցով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 7 անշարժ, 2 շարժական գույք, 2025 թվականի հունիսի 3-ի դրությամբ՝ 815 միլիոն 200 hազար ՀՀ դրամ և 50 հազար 720 եվրո: Անշարժ գույքերի շուկայական արժեքը գերազանցում է 4 միլիարդ 200 միլիոն դրամը:
🇦🇲🇦🇲🇦🇲 2024 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ 1 վճիռ: Վճռով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ (գույքերը 2025 թվականի ապրիլի 10-ին ամրացվել են ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին)»:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

























