«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը եւ ընկերության արհեստակցական կազմակերպությունը հանդես են եկել հայտարարությամբ՝ լիակատար աջակցություն հայտնելով ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին:
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մշտապես արել և շարունակում է անել առավելագույնը իրեն տրված լիցենզիայի պայմաններին համապատասխան իր սպառողներին պատշաճ որակի ծառայություններ մատուցելու համար։
Բազմիցս ներկայացրել ենք մատուցվող ծառայությունների որակի, մասնավորապես՝ վթարայնության հետ կապված խնդիրները: Ուզում ենք հիշեցնել, որ 2015թ.-ին «Տաշիր» ընկերությունների խումբն ընդունել է սնանկության եզրին գտնվող, 80%-ից ավելի բարոյապես եւ ֆիզիկապես մաշվածություն ունեցող ընկերություն, որից հետո սկսվել է ֆիզիկական և ֆինանսական առողջացմանն ուղղված աշխատանքը, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի իրականացման միջոցով։ Ներդրումներն իրականացվել են ամբողջությամբ՝ ընդհանուր շուրջ 700 մլն դոլարի չափով:
Աղբյուրը ՝ Banks.am
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

























