jkjhkjhkj

16-09-2025 15:41 21350

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները:

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ավելացել են 4.9 տոկոսով, իսկ այս տարվա հուլիսի նկատմամբ մնացել են անփոփոխ:

Միայն սննդամթերքի գներն օգոստոսին 2024-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել են 4.5 տոկոսով, իսկ այս տարվա նախորդ ամսվա՝ հուլիսի նկատմամբ, նվազել են 0.1 տոկոսով:

Մասնավորապես, հացի գներն այս տարվա օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ աճել են են 5.1 տոկոսով, մակարոնեղենի գները՝ 6.1 տոկոսով, բրնձինը՝ 0.7 տոկոսով: Մսի գինն ավելացել է 3.4 տոկոսով:

Ձկան և ծովամթերքի գներն օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ աճել են 20.9 տոկոսով:

Ձվի գինը նվազել է 5.8 տոկոսով, կարագինը բարձրացել է 12.8 տոկոսով: Կարտոֆիլի գինը օգոստոսին 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8.7 տոկոսով, շաքարի գինը՝ 7.5 տոկոսով: Մրգերի գներն աճել են 11.6 տոկոսով:

Ինչ վերաբերում է սուրճին, ապա Հայաստանում գներն ավելացել են 13.5 տոկոսով, թեյի գները՝ 1.9 տոկոսով:

Ալկոհոլային խմիչքների գներն օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ավելացել են 4.2 տոկոսով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր