jkjhkjhkj

23-09-2025 13:18 1856

(22 Սեպտեմբերի, 2025թ., ք. Վանաձոր) Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ «ՎՄՀ Վանաձորի Կիսամարաթոն 2025»-ը, որը Վանաձորում իրականացված վազքի առաջին կիսամարաթոնն էր։ Բարեգործական վազքը կազմակերպվել էր «Արմ Մարաթոն» հիմնադրամի, «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի և “TriClub Yerevan” եռամարտի ակումբի կողմից, Վանաձորի քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի աջակցությամբ։

Կիսամարաթոնի նպատակն առողջ ապրելակերպի խթանումն է, Վանաձորում և Հայաստանի մարզերում սպորտային մշակույթի տարածումն ու երկրի սպորտային տուրիզմի զարգացումը։ Վազքի մրցություններն անցկացվեցին 1, 5, 10 և 21 կմ հեռավորություններում, կիսամարաթոնին մասնակցեցին շուրջ 400 տարբեր տարիքի և ֆիզիկական պատրաստվածության վազորդներ՝ 8 երկրներից, այդ թվում՝ Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից։ Բարեգործական վազքի հասույթը կազմել է 9.200.000 ՀՀ Դրամ:

«ՎՄՀ Վանաձորի Կիսամարաթոն 2025»-ի գլխավոր հովանավորն է Հայաստանի առաջատար բանկը՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն։

Տեղեկատվական գործընկերը՝ «ԹԵՐԹ Էյ Էմ» ՍՊԸ
Հովանավորները՝ «Իզի Փեյ» ՍՊԸ, «Մորնին» ՍՊԸ
Ըմպելիքների գործընկեր՝ «Կոկա Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերություն
Աջակիցները՝ «Վ.Ն.Ս. ԵՌՅԱԿ» ՍՊԸ, «ՄԱՆՈՒԿ ԿԱԹ» ՍՊԸ
Տեխնիկական գործընկերները՝ C-Squered, Platform
Բարեգործական միջոցառումը նվիրված էր խոստումնալից կլինիկական դեղագետ, գիտնական, և ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս Վահե Մելիքսեթյանի հիշատակին, ով զոհվել է 2020 թվականի Արցախյան պատերազմում։ Հատկապես վերջին տարիներին, Վահեն նաև ակտիվորեն մասնակցում էր տարբեր բարեգործական վազքերի։

ՎՄՀ Վանաձորի Կիսամարաթոնի հասույթը կազմել է ավելի քան 9 միլիոն դրամ (տեսանյութ, լուսանկարներ):

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր