«Հայաստանում 2018 թվականի ապրիլից մինչև 2026 թվականը ստեղծվել է մոտ 300 հազար աշխատատեղ»։
Այս մասին Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկման ընթացքում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
«2025 թվականի դեկտեմբերի տվյալով՝ աշխատատեղերի թիվը 822 հազար 662 է, 2018 թվականի ապրիլի հետ այն ավելացել է 281 հազար 234-ով: Եթե անգամ այս թվի շատ փոքր մասը ստվերից է դուրս եկել, դա ևս շատ կարևոր է թե՛ այդ մարդու ապագայի համար, թե՛ պետական բյուջեի համար: Եթե ոմանք խոստանում են 300 հազար աշխատատեղ, մենք դա արել ենք՝ նույնիսկ առանց ասելու»,- ասել է նախարարը:
Ըստ Թորոսյանի՝ միջին աշխատավարձը 2025 թվականի դեկտեմբերին եղել է 401 հազար դրամ, նոյեմբերին՝ 327 հազար դրամ, իսկ 2018թ․ ապրիլին՝ 173 հազար դրամ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

























