jkjhkjhkj

05-02-2026 12:18 207

ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելու TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները։

Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:

«Այս աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում և առաջարկների մշակում՝ երկաթուղու և այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն և տարածաշրջանային ինտեգրում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր