06-03-2019 17:00 967

armtea

 

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից համատեղ իրականացվող ‹‹Օրգանական գյուղատնտեսության զարգացման›› ծրագրի շրջանակում 2018թ.-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն արտահանված հայկական «Սարի թեյ» ընկերության բուսական թեյերն արդեն վաճառվում են գերմանական TeeGschwendner ընկերության օնլայն հարթակում և խանութների ցանցում:

Այս տարի BIOFACH միջազգային օրգանական սնունդ արտադրողների ցուցահանդեսի շրջանակում կայացած բանակցությունների արդյունքում նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել արտահանումը շարունակելու և արտահանվող արտադրանքի ծավալները մեծացնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկից:

«Հայաստանում «Oրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն 2015թ․-ից իրականացվում է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի եւ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU Հայաստան) համագործակցությամբ, որի արդյունքում նախապես հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավորություն են ստանում ձեռք բերել օրգանական սնունդ արտադրողի հավաստագիր և անհամեմատ մեծացնել արտահանման հեռանկարները:
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը և NABU-ն շարունակելու են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» անվճար ծրագիրը»,- հայտնում են բանկից:

2019-2020թթ․ծրագրի մեկնարկի մասին մանրամասները՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի պաշտոնական կայքէջում՝ www.acba.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր