jkjhkjhkj

07-03-2019 10:56 2164

IMF MonetaryFund

 

«Հայաստանի՝ ԱՄՀ-ի հետ նախատեսված համաձայնագիրը հաստատում է, որ նոր կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները համապատասխանում են մեր սպասելիքներին՝ ֆինանսապես խելամիտ և բարեփոխումների միտված մոտեցման առնչությամբ», - ասվում է Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ այդ քաղաքականությունը կենտրոնանում է կայուն աճի պահպանման, ֆինանսական ամրապնդման և արտաքին խոցելի գործոնների վրա:

«Զգալի տնտեսական խախտումների կամ ֆինանսական համակարգի ապակայունացնող ճնշումների բացակայությունը և դրամի հարաբերական կայունությունն անցած տարի տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում հնարավոր է դարձել տնտեսական ինստիտուտների, ինչպես օրինակ՝ Կենտրոնական բանկի անխափան գործունեության շնորհիվ:

Դա հաստատուն մակրոտնտեսական մեկնարկային կետ է ապահովում նոր կառավարության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, տնտեսական աճը դանդաղել է 2018-ին, սակայն կայուն է մնացել: Գործակալության մասնագետները տարեկան իրական ՀՆԱ-ի աճը գնահատում են 5 տոկոս, որը ցածր է 2017-ին գրանցված 7.5 տոկոսից:

Ընդգծվում է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ իրավիճակի հետ կապված անորոշության նվազեցման ֆոնին կարող են մեծանալ արտահանման աճը և օտարերկրյա ներդրումների հեռանկարները:

«Արտաքին պարտքը, ինչպես նաև լարված հարաբերությունները որոշ հարևան պետությունների հետ հիմնական թույլ կետերն են Հայաստանի B+ վարկանիշում: Դրական հեռանկարը վարկանիշում առավել կայուն աճ է արտացոլում ֆինանսական ամրապնդման մեկնարկային կետում, որն, ինչպես ակնկալում ենք, կհանգեցնի պետական պարտքի աստիճանական նվազման»,- նշում են մասնագետները:

Արժույթի միջազգային հիմնադրամը փետրվարի 26-ին հայտարարել է, որ Հայաստանի հետ հասել է 250 մլն դոլարի եռամյա ֆինանսավորման տրամադրման նախնական պայմանավորվածության՝ աջակցելու համար նոր կառավարության բարեփոխման ծրագրերին: ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը համաձայնագիրը կքննարկի մայիսին:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր