09-03-2019 17:32 840

 

Հայաստանում այս տարվա հունվարին բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է 68 տոկոսով՝ հասնելով 901,3 հազար տոննայի: Այդ բեռնափոխադրումներից 496 հազար տոննան բաժին է ընկել ավտոմոբիլային բեռնափոխադրումներին:

Ըստ Վիճակագրության կոմիտեի տվյալների, երկաթուղային բեռնափոխադրումները 2019-ի հունվարի կազմել են 219 հազար տոննա:

Մայրուղային խողովակաշարով հունվարին մատակարարվել է 185,5 հազար տոննա բնական գազ, ինչը 4 տոկոսով ավելի է 2018-ի հունվարի ցուցանիշից:

Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը այս տարվա հունվարին կազմել է 900 տոննա:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր