11-03-2019 15:08 1263

 

Շիրակի մարզի Ազատան համայնքում գործարկվել է արևային ֆոտովոլտային կայան, որը հզորությամբ մարզում երկրորդն է: Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ կայանը արտադրելու է 100 հազար ԿՎՏ ժամ էլեկտրաէներգիա, ինչի արդյունքում շրջակա միջավայր կարտանետվի 50 հազար կգ ավելի քիչ ածխաթթու գազ՝ բարելավելով ինչպես տեղանքի ու հարակից բնակավայրերի բնապահպանական վիճակը, այնպես էլ՝ Ազատան համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական դրությունը. որոշակի միջոցներ կտնտեսվեն եւ կուղղվեն այլ խնդիրների լուծմանը:

Նշենք, որ արևային կայանը կառուցվել է «Եվրասիա» բարեգործական ՀԿ և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության գործակցությամբ իրականացվող «Դրամաշնորհային աջակցություն հանուն մարդկության անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր