12-03-2019 13:17 1008

 

Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի առաքելությանը՝ քննարկելու ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարն իր խոսքում նշել է, որ առաքելության այցի օրակարգը ներառում է կարևորագույն հարցեր։

Տիգրան Խաչատրյանն առաջարկել է քննարկել ծրագրի բաղադրիչների ճկունության վերաիմաստավորումը՝ որպես հիմնական նպատակ պահպանելով որակի ենթակառուցվածների բարելավումը և առևտրի խթանումը։

Կողմերը ներկայացրել են սահմանված ժամկետներում ծրագրի առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ պատկերացումները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումներն առանձին ուղղությունների շուրջ, ապա ամփոփել արդյունքները նախարարի հետ։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր