13-03-2019 14:27 1284

 

Մարտի 13-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն ու համատեղ աշխատանքներն այդ շրջանակներում: Ինչպես նաեւ անդրադարձել են երկկողմ համագործակցության առկա մակարդակին և զարգացման հեռանկարներին: Հանդիպման ընթացքոըմ կարևորվել է հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացումը և գործառույթների ճկունության ապահովումը:

Նշենք, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարիչն է հանդիսանում Եվրասիական զարգացման բանկը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր