13-04-2019 16:40 1213

 

  • Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կառավարիչների խորհուրդների 2019 թ. գարնանային նստաշրջանի մասնակցության շրջանակում ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ աշխատանքային հանդիպումներ է ունեցել ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, ինչպես նաև ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի եւ և ԱՄՀ գործադիր խորհրդի տնօրեն Ռիչարդ Դորնբոշի հետ:

ԿԲ նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ և ՀԲ հետ գործակցությունը, նշելով, որ վերջիններս նշանակալի դեր են խաղում Հայաստանի տնտեսության զարգացման համար՝ աջակցելով և հանրային, և մասնավոր հատվածներին, ինչպես նաև առանձնացրել երկրի ֆինանսական ոլորտում իրականացված բարեփոխումների գործում ԱՄՀ և ՀԲ ցուցաբերած աջակցությունը:

Արթուր Ջավադյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանի ֆինանսական համակարգի ընթացիկ վիճակը, Կենտրոնական բանկի նախաձեռնություններն ու իրականացվող ծրագրերը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացնելով Կառավարության գերակայությունները, ընդգծել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համատեղ իրականացվելիք աշխատանքի կարևորության մասին: Հանդիպումների ընթացքում զրուցակիցներն անդրադարձելեն Հայաստանում իրականացվելիք հարկային բարեփոխումներին, մտքեր փոխանակել կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ անհրաժեշտքայլերի շուրջ:

  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 12-ին Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի հետ կայացած հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ օրեցօր ակտիվացող համագործակցությունը և կարևորել նաև ԵՆԲ-ից ստացված խորհրդատվական աջակցությունը, ինչն էապես բարձրացնում է իրականացվող ծրագրերի նպատակայնությունը և զարգացնում է մասնագիտական կարողություններն ապագա ծրագրերի արդյունավետ իրականացման համար:

Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ ԵՆԲ-ն ակտիվ գործունեություն կծավալի նաև ուղղակի ներդրումներ իրականացնելով մասնավոր հատվածում, ինչը անմիջականորեն կնպաստի երկրում գործարար արդի մշակույթի զարգացմանը և բիզնես գործունեության թափանցիկության բարձրացմանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԵՆԲ-ի միջև հնարավոր նոր ուղղություններով համագործակցության զարգացումը՝ մասնավորապես նշվել են ջրի կառավարման և էներգախնայողության ոլորտները: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է առաջիկայում կայանալիք ԵՆԲ ծրագրերի պորտֆելի քննարկումը, որը թույլ կտա մշակել նոր ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ և դիտարկել ապագա համագործակցության հնարավորությունները:

  • Հայկական պատվիրակությունն ապրիլի 12-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր նախագահ Դեյվիդ Բոհիգյանի հետ:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեծապես կարևորել է համագործակցությունը ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի հետ և ներկայացրել այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է զարգացնել համագործակցությունը: Մհեր Գրիգորյանը պարոն Բոհիգյանին ներկայացրել է ՀՀ կառավարության գերակայություններն ու անդրադարձել այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ բարեփոխումները կհանգեցնեն ՀՀ տնտեսության աճին: Ըստ փոխվարչապետի՝ Հայաստանում առաջնային հանրային առաջարկի ինստիտուտի կայացմամբ բնակչության, ինչպես նաև սփյուռքի ներդրումային ներուժն իրացնելու հնարավորությունը մեծանում է:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի գործունեության ընդլայնման համար ստեղծված պայմանների և համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր