08-05-2019 13:35 357

 

Կառավարության պարտքի նվազեցման ծրագրի ներդրման արդյունքում 2018թ.-ին նախորդ տարվա համեմատ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը նվազել է 2.3 տոկոսային կետով՝ կազմելով 51.4%:

Այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հավելեց, որ Համաշխարհային բանկի «Doing Business 2019» զեկույցում Հայաստանը 190 երկրների շարքում արձանագրել է դիրքի առաջընթաց 6 կետով՝ 47-րդից բարձրանալով 41-րդ տեղը:

Նա հավելեց, որ «Համաշխարհային մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը 2018թ. արդյունքներով առաջընթաց է գրանցել՝ 19 կետով բարելավելով իր դիրքերը և հայտնվելով 61-րդ հորիզոնականում: «Մամուլը Հայաստանում ազատ է, քան երբեւէ: Ըստ Freedom House միջազգային կազմակերպության Համացանցի ազատության մասին 2018» (Freedom on the Net) զեկույցի՝ Հայաստանը գրանցել է զգալի առաջընթաց` «մասամբ ազատ» երկրների շարքից անցում կատարելով «ազատ» երկրների շարք (դիտարկված 66 երկրների շարքում Հայաստանն այն 19 երկրներից է, որտեղ համացանցի ազատությունը գրանցել է նշանակալի առաջընթաց): The Economist հանդեսի կողմից Հայաստանը ճանաչվել է տարվա երկիր»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր