08-05-2019 19:35 259

 

Ապրիլի 30-ին Եվրոպական միությունը հայտարարեց «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ՏԶՊԾ ծրագրի տեխնիկական ավարտի մասին: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում էր շուրջ 1 միլիոն 195 հազար եվրո, որից 780 հազարը ԵՄ կողմից տրամադրվող դրամաշնորհն էր: Երկամյա դրամաշնորհային ծրագրի գործունեության նպատակն էր բարձրացնել Դիլիջանի ու հարակից տարածքների զբոսաշրջային գրավչությունը՝ խթանելով նաև տեղական տնտեսությունների զարգացումը։

Իր խոսքում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին անդրադարձել է տարածքային զարգացմանն ուղղված ԵՄ հանձնառությանը.

«ԵՄ-ն պատրաստակամ է ավելի շատ ներդրումներ կատարել ուղղված Հայաստանի տարածքային զարգացմանը: Մենք սկսեցինք այս նախագիծը 2016 թվականին՝ հատկացնելով ավելի քան 10 միլիոն եվրո Հայաստանի տարբեր մարզերում մի շարք ծրագրերի համար: Դիլիջանի ծրագիրը ՏԶՊԾ-ի շրջանակում ամենահաջողվածներից մեկն է»:

Մանրամասներն` այստեղ

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր