18-06-2019 19:04 411

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփին: Հանդիպման հիմնական թեման Կառավարության կողմից ոլորտային ռազմավարությունների մշակումն ու այդ գործընթացում Հայաստանի զարգացման գործընկերների ներգրավվածությունն էր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակվելիք ոլորտային ռազմավարությունների բովանդակության և կառուցվածքի վերաբերյալ: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ վերջնական փաստաթղթերի որակը անմիջականորեն կախված է գործընթացի ճիշտ կազմակերպման և համակարգման հետ:

ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը փոխանցել է զարգացման գործընկերների պատրաստակամությունը աջակցությունը ցուցաբերելու ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում:

Մհեր Գրիգորյանը և Շոմբի Շարփը քննարկել են նաև այդ գործընթացի համակարգմանն առնչվող մի շարք կազմակերպչական և բովանդակային հարցեր:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր