05-09-2019 18:36 653

 

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է սահմանել ջրի անտնտեսվար կամ ոչ նպատակային կամ առանց ջրօգտագործման թույլտվության կամ ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատման և դրա արդյունքում պատճառվող վնասի հաշվարկման հիմքերը, բանաձևը, ինչպես նաև տնտեսական ազդեցության գնահատման հաշվարկում օգտագործվող նոր չափաքանակները: Արդյունքում՝ կհաշվարկվի նշված գործողությունների իրականացման հետևանքով բնությանը պատճառված վնասը: Ակնկալվում է նաև ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատման հաշվարկում օգտագործվող չափաքանակների նվազեցում:

Ներկայումս ջրային ռեսուրսներից ապօրինի օգտվելու, այսինքն՝ ջրի անտնտեսվար կամ ոչ նպատակային կամ առանց ջրօգտագործման թույլտվության կամ ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատման հաշվարկ օրենսդրությամբ սահմանված չէ, ինչի հետևանքով նշված գործողությունների իրականացման հետևանքով անձինք ենթարկվում են բացառապես վարչական պատասխանատվության:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր