Ինեկոբանկից տեղեկացնում են, որ, առաջնորդվելով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի դրույթներով` տեղեկացնում ենք, որ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) իրականացրել է վերահաշվարկ սպառողական վարկերի գծով 01/07/2022թ․-31/12/2022թ․ ժամանակահատվածում վաղաժամկետ մարումներ իրականացրած և վարկը ստանալիս միանվագ սպասարկման վճար կատարած հաճախորդների համար՝ վերահաշվարկված գումարները վերջիններիս վերադարձնելու նպատակով:
Վճարման պահի դրությամբ Բանկի հաշվետեր հանդիսացող հաճախորդները Բանկին որևէ դիմում ներկայացնելու անհրաժեշտության չունեն, համապատասխան գումարների վերադարձը կատարվել է ավտոմատ կերպով՝ հաճախորդների հաշիվներին մուտքագրելու միջոցով 09/02/2023թ․-06/03/202
Վճարման պահի դրությամբ Բանկում հաշիվ չունեցող անձինք գումարը կանխիկ ստանալու նպատակով կարող են մոտենալ Բանկի` ֆիզիկական անձանց սպասարկող մասնաճյուղեր` սկսած 07/03/2023
Ուշադրություն՝ վերահաշվարկ չի կատարվել այն պայմանագրերի դեպքում,
- որոնց գծով արդեն իսկ կատարվել է վերահաշվարկ և վճարվել է համապատասխան գումարը,
- որոնք վաղաժամկետ մարվել են դատական և հարկադիր հավաքագրման փուլում,
- որոնց գծով վաղաժամկետ մարված գումարները փոքր են 2,000 ՀՀ դրամից։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով