10-03-2023 15:26
30
ՀՀ կենտրոնական բանկից հայտնում են, որ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մարտի 9-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը:
ԿԲ նախագահը ներկայացրել է 2022 թվականի Հայաստանի ֆինանսական հատվածի արդյունքները, տնտեսության առկա միտումները, խոսել 2023 թվականի ակնկալիքների մասին։ ԱՄՀ-ի գործընկերների հետ քննարկվել են գների և ֆինանսական կայունությանը, մակրոպրուդենցիալ քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով