jkjhkjhkj

13-03-2023 15:41 164

Կոնվերս Բանկը հայտարարում է կանանց միամսյակին նվիրված արշավի մեկնարկի մասին:

Արշավի ամենահաջողակ 14 մասնակիցները կստանան արժեքավոր նվերներ՝ Միջերկրական ծովով ճամփորդության ուղեգիր երկու անձի համար, 2 Apple watches Ultra Series, 3 Fujifilm Instax Mini 11, 3 Xiaomi power bank, 5 Xiaomi LED makeup mirror:
Ինչպես հայտնել են բանկից, արշավին կարող են մասնակցել բանկի Մոբայլ հավելվածի օգտատեր, Mastercard Woman’sCard բոլոր քարտապանները՝ կատարելով նվազագույնը 30.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարի անկանխիկ գնում: Հաշվի են առնվելու նաեւ առցանց գնումները:

Նշվում է, որ յուրաքանչյուր 30.000 ՀՀ դրամի գործարքի դիմաց կտրվի խաղարկությանը մասնակցելու մեկ կոդ. որքան մեծ լինի գործարքի գումարը, այնքան կմեծանա բանկի ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ կայանալիք խաղարկության ընթացքում հաղթելու հավանականությունը:

Կոնվերս Բանկում նշել են նաեւ, որ.

- Mastecard Woman’sCard բոլոր քարտապանները, ովքեր չունեն Converse Mobile, կարող են արշավին մասնակցել՝ ներբեռնելով եւ ակտիվացնելով Հավելվածը

- Իսկ Mastercard Woman’sCard քարտապան չհանդիսացող Converse Mobile օգտատերերը՝ այն պատվիրելով հավելվածի «+» բաժնում՝ ընտրելով «Նոր քարտ», ապա՝ «Mastercard Woman’sCard»:


Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր