14-03-2023 11:25
20
- ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, հաղթելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մրցույթը, թողարկել է Սննդի աջակցության քարտեր, որոնք տրամադրվելու են Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի համայնքների սահմանամերձ բնակավայրերի սոցիալապես անապահով ընտանիքներին:
- ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Սննդի աջակցության քարտերը նախատեսված են միայն անկանխիկ եղանակով սնունդ գնելու համար:
- «Սննդի աջակցության քարտ» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի ՊՀԾ-ն համագործակցում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:
- Նախաձեռնությունը իրականացվում է «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում» ծրագրի ներքո, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի և Ռազմավարական զարգացման գործակալության հետ համագործակցությամբ։
- Ծրագրի նպատակն է բարելավել Վարդենիս (Գեղարքունիք), Սիսիան (Սյունիք) և Ջերմուկ (Վայոց ձոր) համայնքների սահմանամերձ բնակավայրերում հակամարտությունից տուժած և սոցիալապես անապահով վիճակում հայտնված մարդկանց կենսամակարդակը։
- Ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի ՊՀԾ-ն աջակցություն է ցուցաբերում Հայաստանի 15 սահմանամերձ համայնքներում բնակվող 3,000 սոցիալապես անապահով անձանց։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով