15-03-2023 16:14 23

2023 թվականի մարտի 31-ին գումարվելու է «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով` համատեղ ներկայության կարգով իրական ժամանակի ռեժիմում Zoom հավելվածի միջոցով (հղումը տրամադրվել է մասնակիցներին), հետևյալ օրակարգով՝

1. «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամ Արտեմ Կոնստանդյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:
2. «Յունիբանկ» ԲԲԸ սովորական բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման տեղաբաշխման ձևը սահմանելու հարցը:

Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է 2023թ. մարտի 14-ի դրությամբ, «Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա:
«Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերին տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցանկ`

- Ժողովի գումարման մասին ծանուցում:
- Տեղեկատվություն օրակարգի հարցերի վերաբերյալ:
- Քվեաթերթիկ օրակարգի հարցերի վերաբերյալ:

Լրացրած քվեաթերթիկը Բանկի կողմից ընդունելու վերջնաժամկետ է սահմանվում 31.03.2023թ., ժամը 14:05:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր