17-03-2023 16:38 25

Հայէկոնոմբանկը զգուշացնում է, որ մի շարք առցանց հարթակներով շարունակվում են տարածվել կեղծ հաղորդագրություններ՝ նպատակ ունենալով գումար կորզել Ձեր հաշիվներից:

Մասնավորապես, այս պահին տելեգրամյան էջերում տարածվում են պետական աջակցություն ստանալու վերաբերյալ կեղծ նամակներ՝ ուղղորդելով անցնել հղմամբ և լրացնել Ձեր քարտի տվյալները:

Հորդորում ենք լինել զգոն, չտրամադրել անձնական և բանկային տվյալների վերաբերյալ տեղեկատվություն այլ անձանց՝ ֆինանսական կորուստներից խուսափելու համար:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր