jkjhkjhkj

21-03-2023 10:22 58
Կոնվերս Բանկում ամփոփել են Էօրնեկեան հանրակրթական դպրոցի ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպված կամավորական փորձառության ծրագրի արդյունքները:
Մասնագիտական կողմնորոշմանը աջակցելու նպատակով իրականացվող ծրագրի շրջանակում Բանկի տարբեր ստորաբաժանումներում պրակտիկա են անցել և համապատասխան մասնագիտական գիտելիքներ ստացել մոտ մեկ տասնյակ դպրոցականներ:
Վկայագրերը նրանց է հանձնել Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը:
Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ նա նշել է. «Դուք դինամիկ եք, ճկուն, ունեք ավելի մեծ հնարավորություններ մրցունակ կրթություն ստանալու, զարգանալու ու լավ, պահանջված մասնագետ դառնալու համար:
Կրթությունը ոչ միայն դպրոցում ստացած գիտելիքն է, այլև այն վերլուծելու, կիրառելու ունակությունը: Կրթվեք, ձգտեք ավելիին, ձեր գաղափարներով ու աշխատանքով փոխեք աշխարհը»:
Դպրոցականներն, իրենց հերթին, ներկայացրել են իրենց տպավորությունները Բանկի և ծրագրի արդյունքների մասին:
Նրանք նշել են, որ Բանկի մասնագետների աջակցությամբ արդեն գործարկել և վարում են սոցիալական էջ, սկսել են աշխատել ծրագրավորման որոշ լեզուներով, հաղորդակցման տեքստեր կազմել, ինչպես նաև հնարավորություն են ստացել մասնակցելու հաճախորդների սպասարկմանը:
Հանդիպումն ավարտվել է բանկային համակարգի զարգացման՝ դպրոցականների տեսլականի շուրջ մտքերի փոխանակումով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր