jkjhkjhkj

21-03-2023 12:29 60

Ria Money Transfer համակարգն ԱրարատԲանկին  արժանացրել է 2022թ․ «Տարվա գործընկեր» մրցանակին։

Մրցանակը շնորհվել է՝ հաշվի առնելով իրականացված գործարքների ծավալն ու քանակը, սպասարկման որակը, համապատասխանությունը ՓԼԱՖ կանոններին, համատեղ արշավների արդյունավետության աստիճանը։

 
«Համաշխարհային մարտահրավերների պայմաններում գործարքների ծավալը պահպանելն ու առավել ևս քանակային աճն ապահովելը չափազանց դժվար է, սակայն, որքան էլ տարօրինակ հնչի, նման պայմանները կոփում և ստիպում են հարմարվել և գործել նման իրավիճակներում ևս։ Ի դեպ, այն, որ Ria Money Transfer համակարգի աշխարհագրական ծածկույթն ընդլայնվել է՝ ընդգրկելով ավելի քան 182 երկիր՝ նախորդ տարվա 160-ի փոխարեն, նույնպես փաստում է դրա մասին»,- ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյանը։
 
 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր