Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մարտի 22-ին կազմակերպել էր հանդիպում արտադրական կարողությունների արդիականացման միջոցառման գործընկեր ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել միջոցառման շրջանակներում իրականացվող աշխատանքներն ու ընթացիկ խնդիրները, հայտնում են նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջոցառման շրջանակում տրամադրված վարկերը մոնիթորինգի ենթարկելու նպատակով աուդիտի իրականացմանն ու աուդիտորական կազմակերպության ընտրությանը, մոնիթորինգի իրականացման մեթոդաբանությանը ու սահմանվող պահանջներին վերաբերող մի շարք հարցեր։
Ռաֆայել Գևորգյանը պատասխանել է մասնակիցների հարցերին, տվել պարզաբանումներ միջոցառման որոշ ընթացակարգերի վերաբերյալ։ Արտադրական կարողությունների արդիականացման միջոցառման նպատակն է տնտեսվարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով