Վիրտուալ օգնական
Upwork-ում շատ գործատուներ փնտրում են մեկին, ով կօգնի կատարել ադմինիստրատիվ հանձնարարությունները, ինչպիսիք են` էլ. նամակ ուղարկելը, հանդիպումների պլանավորումը, տվյալների մուտքագրումը և այլն: 💻 Այսպիսի աշխատանքները հատուկ մասնագիտություն չեն պահանջում, փոխարենը պետք է լինել կազմակերպված և ունենալ հաղորդակցման հմտություններ:
💸 Հաճախորդների սպասարկում
Այսպիսի աշխատանքները ևս շատ են: Գործատուները փնտրում են մեկին, ով կօգնի սպասարկել հաճախորդներին, պատասխանել նրանց նամակներին: 📬
💸 Տվյալների մուտքագրում
Շատ են նաև այնպիսի աշխատանքները, որոնք պահանջում են տվյալների մուտքագրում ֆայլերում: Այսպիսի աշխատանքը կատարելու համար պետք է լինել ուշադիր մանրուքների նկատմամբ: 🔍
💸 Օնլայն հետազոտություն
Upwork-ում կգտնեք նաև այնպիսի աշխատանքներ, որոնց շրջանակում պետք է կատարել օնլայն հետազոտություններ տարբեր նախագծերի համար: Դա կարող է լինել մրցակիցների, ընդհանուր շուկայի ուսումնասիրություն և այլն:
💸 Պրեզենտացիաների պատրաստում👨🏫
Գործատուները քեզ տալիս են համապատասխան տեղեկատվությունը: Դու պարզապես պետք է գտնես պրեզետացիայի գրավիչ կաղապար և նյութը տեղափոխես այնտեղ:
Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են: Եթե փնտրես, գուցե այլ տարբերակներ էլ գտնես:😊
Այս բոլոր աշխատանքները կատարելու համար պետք է պարզապես ցանկություն, ժամանակ և, ինչպես հայերս ենք սիրում ասել, քթածակ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով