jkjhkjhkj

17-05-2023 12:06 200

Իսրայելական Tipalti ֆինտեխը հայտարարել է, որ $ 150 միլիոնի վարկային միջոցներ է ներգրավել JPMorgan Chase Bank-ից եւ Hercules Capital-ից։

2021թ-ին, երբ Tipalti-ն գնահատվել էր 8,3 միլիարդ դոլար, այն ներգրավել էր $ 270 միլիոն՝ ընկերության ընդհանուր ֆինանսավորման ծավալը հասցնելով ավելի քան $ 550 միլիոնի:

Tipalti-ն ընկերություններին ծառայություններ է մատուցում ֆինանսական գործարքների ողջ շղթայով՝ համաշխարհային մատակարարների գրանցում եւ կառավարում, վաճառքների վերահսկում, հաշիվ-ապրանքագրերի մշակումների եւ հաստատումների պարզեցում, վճարումների իրականացում ամբողջ աշխարհում, վարկային պարտքերի տվյալների ստուգում դուստր ֆինանսական կազմակերպության միջոցով: Tipalti-ի միջոցով ընկերությունները կարող են վճարել հազարավոր գործընկերներին եւ մատակարարներին 196 երկրներում:

Ըստ ընկերության, Amazon Twitch-ը, GoDaddy-ն, Roku-ն, WordPress.com-ը եւ ZipRecruiter-ն օգտագործում են Tipalti-ն՝ իրենց գործառնական ծանրաբեռնվածությունը 80%-ով նվազեցնելու համար:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր