jkjhkjhkj

17-05-2023 15:40 71

Samsung-ը և Կորեայի բանկը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել. համաձայնագրի առարկա է դարձել երկրում պաշտոնական թվային արժույթի գործարկման հնարավորության տեխնիկական ուսումնասիրությունը, գրում Է CNBC-ն՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

Այս ձևաչափով վճարումները կմշակվեն «օֆլայն», այսինքն՝ սմարթֆոնների և խելացի ժամացույցների սեփականատերերը կկարողանան գումարներ ուղարկել միմյանց NFC-ի միջոցով:

Samsung-ը համապատասխան լուծումը մշակել է անցյալ տարի։ Ընկերությունը նաև պարզաբանել է, որ Կենտրոնական բանկի հետ համատեղ «կշարունակի հետազոտությունները՝ նվազագույնի հասցնելու անվտանգության ռիսկերը՝ կապված օֆլայն վճարումների հետ՝ արտակարգ իրավիճակներում հուսալի գործարքներ ապահովելու համար՝ նույնիսկ առանց ցանցին միանալու»:

Samsung-ը և Կորեայի բանկը ակնկալում են, որ իրենց համագործակցությունը կօգնի երկու կողմերին առաջատար դիրք զբաղեցնել թվային արժույթների օֆլայն վճարումների մշակման ոլորտում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր