Իրանը մտադիր է Ռուսաստանում երկու բանկերի ներկայացուցչություններ ու մասնաճյուղեր բացել։
Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալ Մոհսեն Քարիմիին։
«Մենք երկու բանկերի խորհուրդ ենք տվել բացել ներկայացուցչություններ, այնուհետեւ՝ մասնաճյուղեր՝ բացահայտելու առեւտրային եւ տնտեսական ներդրումների հնարավորությունները Ռուսաստանում», - ասել է նա։
ՏԱՍՍ-ը նշում է, որ որոշումն ընդունվել է ի պատասխան մայիսի 17-ին Իրանում ռուսական ՎՏԲ բանկի առաջին ներկայացուցչության բացմանը։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով