jkjhkjhkj

22-05-2023 11:47 41

Տրված է «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով 2023թ․մրցույթի մեկնարկը

Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է 2023թ․ «Տարվա լավագույն
ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով ամենամյա մրցույթի մեկնարկի մասին։
Մրցույթին կարող են մասնակցել գիտական հոդվածների հեղինակները, վերլուծաբան-
հետազոտողները (վերլուծական-հետազոտական կենտրոններ), ինչպես նաև լրագրողական համայնքի
ներկայացուցիչները։
Մրցույթի նպատակն է խրախուսել ոլորտի մասնագետներին, փորձագետներին, գիտական
աշխատողներին և ոլորտը լուսաբանող լրագրողներին իրենց աշխատանքներում անդրադառնալ
ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաներին՝ նպաստելով հանրության լայն շերտերի
տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և ոլորտին առնչվող գիտական աշխատանքների
ավելացմանը։
➢ Մասնակցության պայմաններ
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2023թ. ընթացքում հրապարակված
ֆինանսաբանկային թեմաներով գիտական հոդվածներ, վերլուծական հոդվածներ և լրագրողական նյութեր։
Ներկայացված բոլոր նյութերը պետք է լինեն հեղինակային իրավունքի պահանջներին համապատասխան:
➢ Ընտրություն
Ներկայացված աշխատանքները գնահատելու է բանկային ոլորտի մասնագետներից և
փորձագետներից կազմված հանձնաժողովը՝ ընտրելով հաղթողներին հետևյալ 3 անվանակարգերում`
 Լավագույն գիտական հոդված
 Լավագույն լրագրողական անդրադարձ
 Լավագույն վերլուծություն
➢ Մրցութային աշխատանքներին ներկայացվող չափորոշիչներ
Լավագույն գիտական հոդված
Նախապատվությունը տրվելու է ֆինանսաբանկային ոլորտին վերաբերող, գիտական նորույթ
պարունակող և մաթեմատիկական մոդել ներառող հրապարակված գիտական հոդվածին։ Գիտական
հոդվածները պետք է հրապարակված լինեն ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից սահմանված
ամսագրերում (հղումը՝ Ամսագրեր | ԲՈԿ – Բարձրագույն որակավորման հանձնաժաղով (bok.am)
Լավագույն վերլուծություն
Նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և թվային
վերլուծություններ պարունակող մասնագիտական վերլուծական աշխատանքներին, որոնք ներառում են նաև
համապատասխան եզրահանգումներ։ Վերլուծությունները պետք է լինեն հրապարակված տպագիր կամ
առցանց հարթակում։
Լավագույն լրագրողական անդրադարձ

Նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և
մասնագիտական վերլուծություններ պարունակող ու հանրության համար ընկալելի աշխատանքներին
(ռադիո, հեռուստատեսություն, տպագիր և առցանց մամուլ)։
Մրցույթի ամփոփումը և մրցանակների հանձնումը տեղի կունենա 2024թ. առաջին եռամսյակում։
Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա հավաստագիր և դրամական մրցանակ, որն այս տարի
ավելացվել է:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023թ-ի դեկտեմբերի 29-ը։ Աշխատանքներն
անհրաժեշտ է ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. փոստին։
Ներկայացվող աշխատանքների հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաև հրապարակման
հղում(ներ)ը, (երբ և որտեղ)՝ նշելով հեղինակ(ներ)ի կոնտակտային տվյալները:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար՝ դիմել ՀԲՄ հասարակայնության հետ
կապերի ծառայություն՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեով։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր