Կոնվերս Բանկը փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար հանդես է գալիս հատուկ առաջարկով:
Ինչպես հայտնել են բանկից, հայտարարվում է խրախուսման արշավ՝ C-POS հավելվածից օգտվողներին առաջարկելով նոր հնարավորություններ, ավելի շահավետ դարձնելով անկանխիկ վճարումների ընդունման այդ գործիքի կիրառումը:
Մասնավորապես, տնտեսավարողները, մինչեւ 15.07.2023թ Android հեռախոսներում ներբեռնելով եւ բանկի հետ պայմանագրի կնքումից հետո ակտիվացնելով C-POS-ը, մինչեւ հուլիսի 31-ը կկարողանան անկանխիկ վճարումներ ընդունել 0% միջնորդավճարով (գործում է սահմանափակում):
Նշվում է, որ ըստ ցանկության տնտեսվարողները կստանան Visa Business քարտ՝ 0% տարեկան սպասարկման վճարով քարտի գործողության ողջ ընթացքում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով