Evocabank-ը ներկայացրել է EvocaTOUCH նոր հավելվածը՝ ժամանակակից, նորագույն թվային լուծումներով ու անսահմանափակ հնարավորություններով։
Նոր հավելվածը 24/7 հասանելի է աշխարհի ցանկացած կետից, ցանկացած ժամի` պարզ, արագ ու ապահով։
Բանկից հայտնել են, որ EvocaTOUCH-ը նման է սոցիալական ցանցերի feed-ին՝ ամենակարեւոր եւ հաճախ օգտագործվող ֆունկցիաներն անմիջապես առաջին էջում են` քարտեր, հաշիվներ, վարկեր, ավանդներ: Հավելվածում հնարավոր է ստեղծել եւ պահպանել Ձեւանմուշներ, իրականացնել մի շարք բանկային գործընթացներ ընդամենը մեկ ակնթարթում, Story բաժնում կարելի է ծանոթանալ բանկի նորություններին ու ամենաակտուալ պրոդուկտներին:
Հավելվածն ունի գունային 2 ինտերֆեյս` բաց եւ մուգ, որը հնարավոր է փոխել Կարգավորումներ բաժնից:
Նշվում է, որ մյուս բոլոր բանկային գործարքները հասանելի են ավելի նոր, թարմացված, արագ տարբերակով:
Հավելվածը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով