jkjhkjhkj

25-05-2023 12:32 219

Յունիբանկը եւ Mastercard-ը իրականացնում են համատեղ արշավ, որի շրջանակում նոր քարտապանները կարող են շահել տուրիստական ուղեւորություններ:

«Վայելիր ամառը Յունիբանկի եւ Mastercard-ի հետ» արշավի ընթացքում՝ որպես ամսական մրցանակ կխաղարկվեն 2 երկօրյա ուղեւորություն Հայաստանում երկու հոգու համար, իսկ գլխավոր մրցանակը կլինի 7-օրյա ուղեւորությունը Դուբայ երկու հոգու համար:

Ինչպես հայտնել են բանկից, «Վայելիր ամառը Յունիբանկի եւ Mastercard-ի հետ» արշավին կարող են մասնակցել այս տարվա մայիսից մինչեւ հուլիսը ներառյալ Յունիբանկում Mastercard տեսակի քարտ ձեւակերպած եւ արշավի ընթացքում ամսական 30 000 ՀՀ դրամ եւ ավելի գումարի անկանխիկ գնումներ կամ վճարումներ կատարած անձինք:

Գլխավոր մրցանակը կխաղարկվի արշավի ավարտին` նշված ժամանակահատվածում Mastercard տեսակի քարտ ձեւակերպած եւ 100 000 ՀՀ դրամ եւ ավելի գումարի անկանխիկ գնումներ կամ վճարումներ կատարած անձանց միջեւ: Արշավի մասնակիցների միջեւ հաղթողներն ընտրվելու են պատահականության սկզբունքով:

«Տարեցտարի Հայաստանում անկանխիկ վճարումները գնալով ավելի մեծ մասսայականություն են վայելում։ Ապրանքների եւ ծառայությունների համար վճարելու այս եղանակը հեշտ է եւ հարմար: Յունիբանկը կշարունակի խրախուսել հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ՝ առաջարկելով տարբեր արտոնություններով քարտեր եւ կատարելագործելով UNIMobile հավելվածը, որը կարելի է ներբեռնել App Store-ից եւ Google Play-ից»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Mastercard քարտ ձեւակերպելու համար անհրաժեշտ է դիմել Յունիբանկի 54 մասնաճյուղից որեւէ մեկը:

«Վայելիր ամառը Յունիբանկի եւ Mastercard-ի հետ» արշավի կանոններին եւ պայմաններին կարելի է ծանոթանալ բանկի կայքում:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր