Ռոստելեկոմը ներդրումներ է կատարում Farzoom ֆինթեք ստարտափում։ Պրովայդերը երկու փուլով կգնի ընկերության 51%-ը, ասվում է Skolkovo-ի հաղորդագրության մեջ, որի ռեզիդենտն է Farzoom-ը։ Գործարքի գումարը չի բացահայտվում։
Farzoom-ը տեղական ՏՏ հարթակ է, որը ներառում է ավելի քան 300 ծառայություն և թույլ է տալիս ավտոմատացնել բանկային բիզնես գործընթացները, այդ թվում՝ CRM և հաճախորդների ներգրավում, վարկավորման և երաշխիքային գործընթացներ, հաշիվների բացման գործընթացներ, ֆակտորինգ, լիզինգ, փաստաթղթերի կառավարում և էլեկտրոնային արխիվներ:
Skolkovo-ի տվյալներով՝ ընկերության լուծումները ներդրվել են ավելի քան 20 ռուսական բանկում։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով