jkjhkjhkj

06-09-2023 10:58 18

Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) կողմից կազմակերպվող առեւտրի ֆինանսավորման գծով իններորդ տարեկան մրցանակաբաշխության շրջանակում Հայէկոնոմբանկին շնորհվել է հերթական մրցանակը՝ «2023թ. առաջատար գործընկեր բանկ Հայաստանում»:

Բանկից հայտնել են, որ այս մրցանակը ստանում են արդեն հինգերորդ անգամ՝ սկսած 2015 թվականից: Մրցանակը շնորհվում է Ասիական Զարգացման Բանկի լավագույն միջազգային գործընկերներին ակտիվ եւ վստահելի համագործակցության համար:

«Ասիական Զարգացման Բանկի երաշխավորությամբ՝ «Առեւտրի եւ մատակարարման շղթայի ֆինանսավորման ծրագրի» (TSCFP) շրջանակում բանկը ներգրավել է առեւտրի ֆինանսավորման գծով նպատակային ֆինանսավորում, որով ապահովվել է մի շարք ընկերությունների ներմուծման գործարքների՝ ժամանակակից սարքավորումների եւ հումքի ձեռքբերման ֆինանսավորումը:

Ասիական Զարգացման Բանկի եւ Հայէկոնոմբանկի միջեւ երկարամյա արդյունավետ համագործակցությունը մշտապես նպաստել է Հայէկոնոմբանկի հաճախորդների բիզնեսի զարգացմանը՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները եւ պահանջները»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր