jkjhkjhkj

14-09-2023 10:31 13

Յունիբանկը սահմանված ժամկետից շուտ ավարտել է 1 մլրդ ՀՀ դրամ եւ 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:

Բանկից հայտնում են, որ թեեւ թողարկման ազդագրով տեղաբաշխումը նախատեսվում էր ավարտել ս.թ. հոկտեմբերի 6-ին, բնակչության կողմից պարտատոմսերը ձեռքբերվեցին յոթօրյա ժամկետում:

«Պարտատոմսերի պահանջարկն էապես գերազանցեց առաջարկը, ինչը եւս մեկ անգամ փաստում է Յունիբանկի հանդեպ բնակչության վստահության բարձր մակարդակը», - ասված է հաղորդագրության մեջ:

Թողարկված 1 մլրդ ՀՀ դրամ եւ 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում: Պարտատոսմերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:

Պարտատոմսերի հիմնական առավելություններն են.

• բարձր եկամուտը, որը հարկման ենթակա չէ,

• ապահովվածությունը. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ:

Հաշվի առնելով բնակչության համար խնայողությունների շահավետ եւ երկարաժամկետ ներդրման հնարավորության կարեւորությունը եւ պարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկը` Յունիբանկը նախատեսում է 10 օրյա ժամկետում իրականացնել նոր թողարկում 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր